Մաշտոցի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գալշոյան փողոցում
 
                                            Հունվարի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները Գալշոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 30-ամյա Ավետիս Խ.-ին, որը 2021 թ. հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչալին տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					