ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գաղտնի փականով դանակը՝ գոտկատեղում

Հուլիսի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները շրջագայություն կատարելու ժամանակ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում նկատել են մի երիտասարդի, որի գոտկատեղում ամրացված է եղել դանակի նմանվող կասկածելի առարկա: 
Ոստիկանների խնդրանքով վերջինս ներկայացրել է գաղտնի փականով դանակ՝ երկարությունը՝ 21 սմ, շեղբը՝ 9 սմ: Հետագա պարզաբանումների համար երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Մուշեղ Ս.-ն է:
Դանակն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: