1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Անասնագոմի պատը քանդել ու գողացել էին գառներ և ուլեր. հանցագործությունը բացահայտվել է

04.07.2023 16:43 Գողություն
Անասնագոմի պատը քանդել ու գողացել էին գառներ և ուլեր. հանցագործությունը բացահայտվել է

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Գեղամասար գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր անասնագոմից գողացել են գառներ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը առանձնատան բակի անասնագոմի պատը քանդելով և անցք բացելով՝ մտել էին ներս և գողացել 27 գառ և 3 ուլ՝ տանտիրոջը պատճառելով մոտ 1 միլիոն 300 000 դրամի վնաս:
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը: Պարզվել է, որ անասնագողությունը կատարել են 20-ամյա, 21-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղի, մեկը՝ Վանաձոր քաղաքի, մյուսը՝ Փամբակ գյուղի բնակիչ: Պարզվել է նաև, որ գողոնը տեղափոխել էին «ԳԱԶ-3302» մակնիշի մեքենայով:
Բացատրական աշխատանքի շնորհիվ Լանջազատ գյուղի 20-ամյա բնակիչը հուլիսի 3-ին ներկայացել է Վարդենիսի բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Ըստ նրա հայտարարության՝ գողոնը վաճառել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայի տարածքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 21-ամյա և 25-ամյա երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: