Պատահար Գառնիի ձորում. ավտոմեքենայում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դիակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
19.06.2018 15:00
ՃՏ պատահարներ
Հունիսի 18-ին, ժամը 7.32-ին, «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Գառնիի ձորում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ձորում:
Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է հունիսի 18-ից որպես անհայտ կորած որոնվող, 59-ամյա Արարատ Մանուկյանին։ Նրան մահացած վիճակում հայտնաբերել են մեքենայի սրահում:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: