Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս գտած փամփուշտներն ու հրացանը հանձնվեց ոստիկանություն
05.03.2014 12:24
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Օրերս ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2013 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բանվորները փամփուշտներ և հրացան են գտել:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների պահանջով` 1958 թ. ծնված Արամ Բ.-ն ներկայացրել է նշված վայրից հայտնաբերված ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 119 փամփուշտ, կոռոզիայի ենթարկված հրազենի դետալներ և խարտոց:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: