ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գառնիի ոստիկանները Գողթ գյուղի տներից մեկում ապօրինի հրազեն են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 5-ին Գողթ գյուղի տներից մեկում հայտնաբերել են գործարանային համարով երկփողանի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ 41-ամյա տանտիրոջ հայտնածով՝ հրացանն իրենն է։ Այն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։  Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: