Մահվան ելքով վթար Գավառ տանող ճանապարհին
Փետրվարի 26-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գավառ տանող ճանապարհին վթար է տեղի ունեցել, տուժած մարդ կա: Ժամը 23.30-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ վթարի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 28-ամյա Տիգրան Բոշյանի դին: Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում Գավառ տանող Մ10 ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և շրջվել, ինչի հետևանքով 28-ամյա Տիգրան Բոշյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: