1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղանիստի խանութից կատարված գողությունը բացահայտվեց

08.11.2018 16:38 Գողություն
Գեղանիստի խանութից կատարված գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գեղանիստ գյուղի 1-ին փողոց 24 հասցեում գտնվող խանութից գողություն է կատարվել, և իրենք տեսել են գողերին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 03.30-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութի մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու միջոցով մտել են ներս, գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, ալկոհոլային խմիչքներ, «Մոտոռոլա» տեսակի բջջային հեռախոս, քաղցրավենիք և այլ ապրանքներ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արսեն Ն.-ն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ, Երևան քաղաքի Հույսի ավան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արսեն Ն.-ին և և նրա վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Արսեն Ն.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: