1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկները երիտասարդների մոտ դանակներ են հայտնաբերել

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Չարենցի փողոցում, ստուգման նպատակով, կանգնեցրել են 20-ամյա մի երիտասարդի վարած մեքենան։ Երիտասարդը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելիս պարեկները նկատել են վարորդի տաբատի գրպանից դանակի նմանվող՝ կիսով չափ երևացող առարկա։ Ակունք գյուղի 20-ամյա բնակիչը և 23-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժին։ Խուզարկությամբ 20-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ, իսկ 23-ամյա համագյուղացու մոտ՝ գաղտնի փականով դանակ։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։