ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման միջոցառումներ Գեղարքունիքի մարզում

Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով մայիսի 4-ից 7-ը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գեղարքունիքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին ՃՈ Գեղարքունիքի մարզը սպասարկող ստորաբաժանման ծառայողները։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել մի քանի անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել է սառը զենք և այլն։ Հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 88 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։