Անսթափ ու անվկայական կին վարորդ և զենքով ուղևոր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը
14.09.2023 12:27
Արձանագրված դեպքեր
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ, Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա կինը, մեքենան վարում է անսթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական:
Այս ամենից առաջ զգոն պարեկները մեքենայի սրահում նկատել էին ատրճանակի նմանվող առարկա: 30-ամյա երևանցի ուղևորն ինքնակամ ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է և անսարք վիճակում է: Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: