ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկային ծառայության մասին հանրային քննարկումներ Գեղարքունիքում

25.02.2022 18:00 Միջոցառումներ

Պարեկային ծառայությունը ուղևորվում է Գեղարքունիքի մարզ։ Տարեվերջին մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։
Մարզում պարեկային ծառայության լիարժեք ու արդյունավետ գործելու համար անհրաժեշտ են հանուն օրենքի ու օրինականության ծառայելու ձգտում ունեցող, պարեկի չափորոշիչներին համապատասխանող կադրեր։ Հենց այս նպատակով էլ փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի մի շարք կրթօջախներ այցելեցին ոստիկանության կադրային քաղաքականության, պարեկային ծառայության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Գավառի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը բացման խոսք ասաց ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Ողջունելով թեմայի շուրջ հանրային քննարկումներն ու իրազեկման արշավները՝ նա բարձր գնահատեց նորաստեղծ պարեկային ծառայության աշխատանքը՝ այն բնութագրելով որպես պատվաբեր առաքելություն։
Պարեկային ծառայությունում իրենց աշխատանքի մասին Գավառի պետական համալսարանի ուսանողների հետ կիսվեցին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հինգամսյա դասընթացների մանրամասների, քննությունների անցկացման ու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը ներկայացրեց կրտսեր պարեկի, պարեկի ու ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները ծառայության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին։ Դասախոսներն ուրախությամբ փաստեցին, որ արդեն կան ուսանողներ, որոնք արդեն դիմել, անցել են դասընթացներ և այժմ ծառայում են պարեկային ծառայության Երևանի գնդում։
Գեղարքունիքի մարզում հաջորդ հանդիպումը Մարտունիում էր։ Բանախոսները հանդիպեցին Մարտունու պետական բժշկական քոլեջի սովորողների հետ։
Հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ պարեկային ծառայության վերաբերյալ ակտիվ քննարկում։
Պարեկները քոլեջի սաներին ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան ու դրանց հնարավորությունները։
Հանդիպման ավարտին սովորողները ծանոթացան պարեկային ծառայողական մեքենային, ներսում առկա տեխնիկային և դրանց գործարկման մանրամասներին։