Գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպի հետքերով
05.10.2013 11:23
Մարմնական վնասվածք
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Բ.-ին մետաղյա առարկայով հավածել և վնասվածքները պատճառել է 1967 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: