Հետախուզվողը հայտնաբերվեց գերեզմանատանը
04.10.2021 10:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին Սիլիկյան թաղամասի գերեզմանատնից բերման է ենթարկվել 38-ամյա Արթուր Մ.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: