Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ասխարի Ա.-ն: Նա օգոստոսի 21-ից Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
