ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գերմանիայից առաքված ծրարում էքստազի էր. ոստիկանների հերթական բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 28-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ալեքսանդր Եղիազարյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց ձեռք բերելը, պահելն ու օգտագործելն էր։ Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմնիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք նոր սերնդի էքստազի տեսակի թմրամիջոց են։ Հաբերն ուղարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ հայտնաբերվածն առանձնապես խոշոր չափերի «MDMA» տեսակի թմրամիջոց է՝ էքստազիի տարատեսակ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ալեքսանդր Եղիազարյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ մեղադրյալը գրավի դիմաց բաց է թողնվել։
Նախաքննություննը շարունակվում է։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: