Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Մաշտոցի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Նոյեմբերի 26-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գիշերային շրջիկ ծառայության ընթացքում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մազմանյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի, 43-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս թմրամիջոց է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: