ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային հետապնդում. երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից

Գիշերային հետապնդում. երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից

Սեպտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 4.15-ին, մայրաքաղաքի պարեկները Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Վարելով առանց համարանիշի «Սուզուկի» մոտոցիկլետը` նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, կանգ չի առել, այլ դիմել է փախուստի, տրանսպորտային միջոցն արագ վարել է մայրաքաղաքի տարբեր փողոցներով ու մայթերով, անցել լուսացույցի կարմիր ազդանշանի առկայությամբ: Իսկ Աթենքի փողոցում, նրան կանգնեցնելու հերթական փորձի ընթացքում, երիտասարդը մոտոցիկլետով հարվածել է պարեկների ծառայողական մեքենային՝ պատճառելով գույքային վնաս:
Ձերբակալումից հետո պարզվել է, որ երիտասարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Նախաքննությամբ հանգամաքները պարզվում են: