Գուլպայից թմրամիջոց հայտնաբերվեց
Ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 13 շենքի բակից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գևորգ Ո.-ին:
Խուզարկությամբ նրա գուլպայից հայտնաբերվել է «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: