ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

16-ամյա պատանին բահով խփել էր 43-ամյա համագյուղացու գլխին

16-ամյա պատանին բահով խփել էր 43-ամյա համագյուղացու գլխին

Հուլիսի 12-ի ժամը 03.30-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սիս գյուղի 43-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Սիս գյուղի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին բահով խփել և վնասվածքները պատճառել էր 16-ամյա համագյուղացին:
16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: