Մեքենան գլորվել է ձորը․ վարորդը մահացել է
26.11.2022 19:39
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.45-ի սահմաններում, փայտանյութով բարձած «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար ճանապարհի 4-րդ ոլորանից Գանձաքար գյուղի ուղղությամբ ընթանալիս գլորվել է ձորը։ Վարորդը՝ 54֊ամյա Նորայր Միրզոյանը, մահացել է։
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: