«Նիսսան Պատրուլ»-ը 120 մետր գլորվել է ձորը: Վարորդը մահացել է
Հոկտեմբերի 11-ին, ժամը 5.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նարեկ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել երեք տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 5-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մհեր Հովհաննիսյանի վարած «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Դիատոմիտի» հանքավայրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Մ. Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: