Գրպանահատները՝ խոստովանությամբ
Հունիսի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արուսյակ Ն.-ն և հայտնել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի 3-րդ մանկական հիվանդանոցի մոտ` երթուղայինի մեջ, գողացել են իր դրամապանակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ին, թիվ 65 երթուղային միկրոավտոբուսում նշված վայրում Արուսյակ Ն.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիրը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` նշված գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 18.50-ին, Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն, ովքեր տվել են խոստովանական բացատրություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: