ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրիում դպրոցականին կողոպտողը հայտնաբերվել և ձերբակալվել է

19.03.2015 18:51 Կողոպուտ

Մարտի 18-ին, ժամը 21.30-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց շենքի շքամուտքի դիմաց անհայտ անձը որդու (1-ին դասարանի աշակերտ) ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` մարտի 19-ին պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1991 թ. ծնված, նախկինում դատված Վահագն Խ.-ն:
Հափշտակվածն առգրավված է:
Վահագն Խ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: