1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գիշերային վեճ Գյուլագարակում

05.09.2019 13:56 Գողություն

Սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին, «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերք» ախտորոշմամբ բուժօգնութուն է ստացել Տաշիր քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գյուլագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի հարվածի հետևանքով:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, թե Գյուլագարակ գյուղում նկատել է, որ անծանոթ անձը վնասում է իր «Լեքսուսը», և այս հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ էլ նա դանակով հարվածել է իրեն ու դիմել փախուստի:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 06.25-ին, իրենց տնից բաժին է բերման ենթարկվել Գյուլագարակի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Ըստ նրա բացատրության՝ աձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ինքը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել «Լեքսուսի» տիրոջը, այնուհետև գետնից վերցրած երկաթի կտորի սուր մասով հարվածել նրա կրծքավանդակին:
Երիտասարդը նաև խոստովանել է, որ տիրոջը վնասվածքներ հասցնելուց հետո ամրանի կտորով հարվածել և ծակել է նրա «Լեքսուսի» շարժիչի ծածկոցը, ոտքով հարվածել դռանը և կոտրել կողային հայելիները:
Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: