Գյումրիի ոստիկանները հետապնդել և բերման են ենթարկել երկու երիտասարդի
Մարտի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ծառայություն կատարելիս, Թամանյան փողոցում նկատել են առանց լույսերի ընթացող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանները ավտոմեքենան կանգնեցրել և կասկածանքով, վարորդին ու ուղևորին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը 1998 թ. ծնված Գոռ Գ.-ն է, իսկ ուղևորը՝ 1999 թ. ծնված Արտյոմ Դ.-ն:
Արտյոմ Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է ինքնաշեն կրակող սարք, որի մեջ առկա է փամփշտանման առարկա, իսկ գուլպայից հայտնաբերվել է գրպանի ծալովի դանակ՝ ընդհանուր երկարությունը 16 սմ, իսկ շեղբի երկարությունը 6,5 սմ:
Նշանակվել է դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: