Որպես անհետ կորած որոնվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է
16.05.2022 12:50
Անհետ կորածի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 48-ամյա Նվեր Անդրեասյանը։
Մայիսի 15-ին, ժամը 13․00-ին, ոստիկանության Մուշի և Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ Նվեր Անդրեասյանը հայտնաբերվել է Մայիսյան գյուղի մոտակայքում։ Նա ներկայացվել է ոստիկանության Մուշի բաժին և տվել բացատրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: