Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արարատում
28.02.2022 10:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 26-ին Արարատ քաղաքում հայտնաբերել և Կումայրիի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Բ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: