Գյումրիի ոստիկաններն ու վետերանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
05.05.2022 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները և Շիրակի մարզային վարչության վետերանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 4-ին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի տնակներից մեկում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սևակ Բ.-ին, որը ապրիլի 29-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: