1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

22.09.2018 13:57 Ավազակություն

2011 թվականի մարտի 15-ին Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Սպանդարյան փողոցի խաչմերուկում գտնվող մթերային խանութ էին մտել երկու երիտասարդ, որոնցից մեկը դիմակով։ Խանութպանից փող էին պահանջել։ Այդ ընթացքում նրանցից մեկը սուր, ծակող գործիքով հարվածել էր խանութպանին, դրամարկղից հափշտակել 100.000 դրամ ու փախել էին։
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, ձեռնարկելով ծավալուն հետախուզական միջոցառումներ, դեպքից 7 տարի անց, օպերատիվ տվյալներ են ստացել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանցից մեկի ինքնության վերաբերյալ։
Տեղեկությունների իրացման արդյունքում՝ ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի Էդգար Հովհաննիսյանին։ Գյումրիում բնակվող, 33-ամյա Հավհաննիսյանը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ ավազակությունը կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: