ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
07.03.2022 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 5-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Սերգեյ Գ.-ն, որը հունվարի 18-ից Կրասնոդարի երկրամասի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: