ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրիում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց

21.08.2019 18:20 Գողություն

Օգոստոսի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 08.00-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, տնակի լոգասենյակի պատուհանը բացելով՝ սեղանի դարակից գողացել են 40.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 20-ամյա ընկերը և գումարը ծախսել իր անձնական կարիքների համար:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: