Գողության համար հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Գյումրիում
22.06.2023 12:50
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի և Լոռու մարզային վարչությունների, Մուշի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Թումանյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Արարատ Մ.-ն: Նա փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: