ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրիում բացվեց ոստիկանության Կումայրիի բաժնի նորակառույց շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գյումրիում բացվեց ոստիկանության Կումայրիի բաժնի նորակառույց շենքը  (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության Կումայրիի բաժնի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Շիրակի մարզի, Գյումրիի ղեկավարությունն ու մարզի իրավապահ կառույցների ղեկավարներ:
Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ոստիկանության լեյտենանտն ու ոստիկանության վետերանը:
Ոստիկանության պետն ու հյուրերը շրջեցին նորաբաց բաժնում, ծանոթացան շենքային պայմաններին:
Բացի ոստիկանության բաժնի հիմնական ծառայություններից, շենքում կգործեն նաև անձնագրային ծառայությունը, փորձաքրեագիտական բաժանմունքը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտը, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը, վետերանների խորհուրդը:
Սենյակները հագեցած են անհրաժեշտ բոլոր պարագաներով ու հարմարավետ պայմաններով, գործում են փորձաքրեագետների համար նախատեսված մասնագիտական սենյակներ ու տեխնիկա, առանձին մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ և այլն:
Կան բոլոր անհրաժեշտ պայմանները քաղաքացիներին պատշաճ ընդունելու և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար:
Ողջունելով ոստիկանության Կումայրիի բաժնի անձնակազմին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ աշխատանքային լավ պայմաններն էլ ավելի են պարտավորեցնում իրականացնել բարձրորակ ծառայություն: Ոստիկանության պետը հորդորեց նաև սրտացավ լինել ու լավ պահպանել այդ ամենը:
Վալերիյ Օսիպյանը պատասխանեց լրագրողների հարցրերին ու բաժնի բակում ստորաբաժանման նորակառույց շենքի բացման կապակցությամբ ծառ տնկեց: