Հետախուզվողը հայտնաբերվեց Գյուրջյան փողոցում
16.09.2017 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 8.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ն, որը փետրվարի 28-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 1-ին մասի և 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: