Գնացել էր աշխատանք խնդրելու՝ գողություն կատարեց
17.07.2013 11:28
Գողություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Հովիկ Ա.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հուլիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանք խնդրելու նպատակով գտնվելով Փարաքար գյուղում գտնվող ավտոլվացման կետի տնօրենի առանձասենյակում, և օգտվելով վերջինիս բացակայությունից, կախիչից կախված հագուստի գրպանից գողացել է գումար:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: