ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտարարվում է գնման ընթացակարգ՝ պարեկային ծառայության կարիքների համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար

Հայտարարվում է գնման ընթացակարգ՝ պարեկային ծառայության կարիքների համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար

Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության նոր ձևավորվող ստորաբաժանումների համար սեդան տեսակի տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով 2023 թ. ապրիլի 18-ին հայտարարվել է գնման ընթացակարգ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 4-ն է, իսկ հակադարձ աճուրդը տեղի կունենա 2023 թ. մայիսի 5-ին:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը նախապես ուղարկվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին և ստացված առաջարկությունների արդյունքում տեխնիկական բնութագրում նշված հիմնական չափորոշիչները նախորդի համեմատ ընդլայնվել են:
Գնման ընթացակարգի հայտարարումից հետո այդ մասին գրավոր հայտնվել է ՀՀ տրասնպորտային միջոցներ ներկրող ընկերություններին և «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը: