ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

27.12.2016 11:43 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 26-ին, ժամը 21.05-ին, Տիգրան Մեծի պողոտայի տոնավաճառի մոտակայքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը, ժամը 21-ին, թիվ 37 երթուղային ավտոբուսի սրահում 1974 թ. ծնված Հասմիկ Մ.-ի պայուսակից գողացել է դրամպանակը, որի մեջ եղել է 22.000 դրամ և արծաթյա ականջօղեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: