Հետախուզվողը հայտնաբերվեց Գոգավանի սահմանային անցակետում
08.01.2024 11:20
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 7-ին, ժամը 1.27-ին, Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Տաշիրի բաժին է տեղափոխվել 38-ամյա Վլադիմիր Թ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: