Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
02.02.2024 10:53
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արթուր Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: