ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողության դեպքը բացահայտվեց

02.05.2023 17:46 Գողություն
Բնակարանային գողության դեպքը բացահայտվեց

Մայիսի 1-ին, ժամը 16.20-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձորի Զաքարյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան տակնուվրա է արված:
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ապրիլի 28-ի ժամը 17.00-ից մայիսի 1-ի ժամը 15.30-ն ընկած ժամանակահատվածում եվրոպատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված բնակարան և չհրկիզվող պահարանից գողացել ոսկյա երեք մատանի:
Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով Լոռու և Արագածոտնի մարզային վարչությունների, Ապարանի բաժնի և Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ծառայողների հետ, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-21101»-ով հանդերձ, Ապարանի բաժին են տարել վանաձորցի երեք երիտասարդի: Մինչ ձերբակալվելը նրանցից մեկը մեքենայից նետել է գողացված զարդերը, որոնք նշված վայրում հայտնաբերվել են:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: