ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկանները բացահայտել են գողության դեպքեր

03.04.2023 15:18 Գողություն

Մարտի 29-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են 2022 թ. հոկտեմբերին Վարագավան գյուղի մի բնակչի անասնագոմից կատարված գողությունը։ Այն կատարել էր նույն գյուղի 32-ամյա մի բնակիչ: Նա հայտնաբերվել է: Մարտի 30-ին էլ համայնքային ոստիկանները բացահայտել են փետրվարին Բերդ քաղաքի հյուրանոցներից մեկի ավտոկայանատեղիում կատարված գողությունը: Այն կատարել էր Բերդ քաղաքի 61-ամյա մի բնակիչ։
Նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: