1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձերբակալվեցին տերմինալից գողությունը կատարելուց հետո

05.10.2023 09:17 Գողություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ մի խումբ Նոր Նորքում պատրաստվում է գողություն կատարել: Տվյալն իրացվեց Նոր Նորքի քրեական հետախույզների ու մայրաքաղաքի պարեկների, նաև «Թելսել» ընկերության անվտանգության ծառայողների հետ համատեղ: Հոկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 6-ին, Մյասնիկյան պողոտայում իրավապահները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երեք տղամարդու`«ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ:
Ձերբակալվելուց 20 րոպե առաջ, Գայի պողոտայում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նրանք կոտրել էին մի տերմինալ և գողացել դրամապահոցը:
Բաժնում կատարված անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ձեռքի պայուսակում հայտնաբերվել են` 23 հատ 20, 6-ական 10 ու հինգ, մեկ հատ երկու հազար դրամանոցներ և 55 հատ հազարանոց, ընդհանուր` 607 հազար դրամ: «ԲՄՎ-ի» 40-ամյա վարորդ էլ հայտնել է, որ գողացված դրամապահոցը գտնվում է մեքենայում:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: