1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

05.12.2022 12:10 Գողություն
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի ժամը 20.30-ից նոյեմբերի 28-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված մոպեդները:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին պարզել են, որ մոպեդների գողությունը կատարել են Ավան թաղամասի 19-ամյա, 18-ամյա և 14-ամյա երեք բնակիչներ: Դեկտեմբերի 3-ին 19-ամյա երիտասարդը Խուդյակովի փողոցում հայտնաբերվել, հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Ավանի բաժանմունք, իսկ հանցակիցները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև հայտնել են, որ մոպեդները, քանդված վիճակում, Խուդյակովի փողոցի տներից մեկի խորդանոցում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: