Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 7-ին Երևան-Ուֆա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 30-ամյա Էդգար Խ.-ն: Նա 2020 թ. մայիսի 20-ից ՌԴ Օրենբուրգի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					