Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց և կալանավորվեց
11.03.2023 11:39
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 10-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել և Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա Զիլիմ Ա.-ին, որը 2022 թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: