1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

11.04.2023 15:11 Գողություն

Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին էր հրավիրվել 64-ամյա մի տղամարդ: Նա հաղորդում էր տվել, որ մարտի 29-ին, ժամը 23-ի սահմաններում, ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել: Ինքը նկատելով՝ պահեստամասերի մի մասը հասցրել էր հանել բեռնախցիկից, ինչից հետո նրանք մեքենայով ու գողացած պահեստամասերով դիմել էին փախուստի:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Ճամբարակի բաժնի գործընկերների հետ, Ճամբարակում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Իջևանի բաժին են տեղափոխել 31-ամյա վարորդին, 26-ամյա և 18-ամյա ուղևորներին՝ ՎԱԶ-2107»-ով հանդերձ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Պարզվել է, որ նշված անձինք փետրվար և մարտ ամիսներին ավտոպահեստամասերի ևս երկու գողություն էին արել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային վարչության քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: