ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրեցի 21-ամյա աղջիկը հեռախոս էր գողացել

12.04.2023 14:39 Գողություն

Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էր ստացվել։ Մտել էին Գյումրու Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարան ու հեռախոս գողացել։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագ բացահայտվեց։ Իրավապահները նույն օրը Հայուհու հրապարակում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Գյումրի քաղաքի 21-ամյա մի բնակչուհու։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հեռախոսը։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: