1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարդենիսի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

12.04.2024 17:24 Գողություն

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց։ Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել 56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ։ Երեքն էլ Ջաղացաձոր բնակավայրից են։ Կանայք խոստովանել են, որ ապրիլի 7-ի լուսադեմին նշված բնակարանից կատարել են գողություն։ Պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը գողոնի մի մասը տարել էր իր բնակարան, իսկ մնացածը տեղափոխել էին կանանց բնակության հասցեներ։
Երեքն էլ ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: