Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
17.06.2016 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հունիսի 16-ին, ժամը 16.10-ին, Երևանի Շարուրի փողոցի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արսեն Բ.-ին, ով հունիսի 16-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: